Աուրովիլ կամ «Արևածագի քաղաքը» միջազգային քաղաք է Հնդկաստանի հյուսիսում: Այն տեղակայված է Թամիլանդ նահանգում: 

«Աշխարհի մի վայրում պետք է լինի այնպիսի մի տեղ, որտեղ չլինի ո՛չ ազգություն, ո՛չ օրենք, որտեղ ողջ մարդիկ միասնական են և կարող են ապրել ազատության մեջ»: 

1968թ.՝ քաղաքի հիմնադրման օրը, հազարավոր մարդիկ եկել են Աուրովիլ՝ իրենց հետ բերելով իրենց երկրի հողը:

Հիմա այս վայրը բոլորինն է: 

Մատրիմանդին Աուրովիլի սրտում է գտնվում: Սա ոսկե կառույց է, որտեղ բնակիչները հավաքվում են և մեդիտացիա անում: 

Քաղաքը կառուցվել է 50 հազար մարդու համար: Հիմա մշտական բնակիչների թիվը 2 անգամ ավել է: Շատերը եկել են Հնդկաստանից, սակայն մարդիկ կան, ովքեր եկել են Գերմանիայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Նրանք ապրում են տներում, նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով: Քաղաքը փորձում է իր խնդիրները ինքը լուծել: 

Բոլոր կարևոր հարցերը քաղաքում լուծում են մարդիկ ընդհանուր քվեարկությամբ: Քաղաքապետ կամ ինչ-որ կառավարիչ չկա:

Այս քաղաքի բնակիչ կարող է դառնալ յուրաքանչյուրը: Փորձաշրջանը նորեկների համար տևում է մեկ տարի: Եթե դուք ցանկանում եք լինել այս քաղաքի բնակիչ, ինքներդ պետք է գնեք տուն, որտեղ կապրեք: Այն ձեր սեփականությունն է լինելու այնքան ժամանակ, որքան որ ապրելու եք այդ քաղաքում: 

Բոլոր բնակիչները, ովքեր աշխատում են Աուրովիլում, ստանում են ամսական 90 եվրո: Այստեղ շատ նորաստեղծ ընտանիքներ կան: 

Ավտոմեքենաներ այստեղ չկան՝ բացառությամբ տաքսիների, որոնք այս քաղաք են բերում նոր բնակիչներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել