Armenpress.am-ը գրում է.

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը կանխատեսելի է համարում այն, որ մեր երկրի թշնամիները ստեղծված իրավիճակով ուրախանում են: Այդ մասին Կարեն Կարապետյանը նշել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութին, ըստ որի՝ արցախա-ադրբեջանական սահմանին զինուժի կուտակումներ են տեղի ունենում: 

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել Արցախում, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բոլորիդ համար կանխատեսելի է, որ մեր թշնամիները սրանով ուրախանում են, ավելին, մենք պետք է չբացառենք, որ այս իրավիճակից, երբ մենք կենտրոնացած ենք լինելու ներքին խնդիրների լուծման վրա, մեր արտաքին խնդիրները լուծել ցանկացողները կարող են շատանալ: Բոլորը, ովքեր այսօր որոշակի քայլեր են ձեռնարկում, միշտ այդ ռիսկը պետք է ունենան: Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան:

Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ  այսօր միջազգային հաղորդումներից մեկը վերջում ավարտել է այսպես. «դե սա Հայաստանն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել