Panorama.am-ը գրում է.

«Իշխանությունը չի կարող ադեկվատ պատկերացում չունենալ: Բոլոր այն գործողությունները, որոնք ձեռնարկվում են իշխանության կողմից,  դրանք հենց իրավիճակին համարժեք են: Իշխանության ադեկվատության հարցը քննարկման առարկա անգամ չի կարող լինել»: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:

Հարցին, թե Հայաստանում կա՞ն բավարար թվով ոստիկաններ, բողոքի ակցիաների մասնակիցներին ցրելու համար, ԱԺ պատգամավորը պատասխանեց.

«Մարդկանց քանակը չի նշանակում միջոցների անհնարինություն: Չասենք իշխանությունը, ասենք` պետությունն ունի բոլոր ռեսուրսները հասարակական ու սահմանադրական կարգը պաշտպանելու համար»:

Դիտարկմանը, թե ումի՞ց է պաշտպանելու, Կոստանյանն արձագանքեց. «Խնդիրը հետևյալի մեջ է. հասարակական կարգի պաշտպանությունը պետության պարտականությունն է: Այն պետությունն ունի անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանություն, ով` ընդդիմություն: Եթե վաղը որևէ ընդդիմություն դառնա իշխանություն, ինքն էլ է պարտավոր պաշտպանել հասարակական կարգը: Պետությունն այսօր ունի այդ պարտավարությունը բոլորի ու ցանկացածի համար հասարակական կարգը պաշտպանելու համար, պետությունը պարտավորություն ունի ցուցարարների ու ցույցի մասնակից չհանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»:

Հարցազրույցը վարող Արամ Աբրահամյանը նկատեց, որ ցուցարարների իրավունքները կարծես թե չպաշտպանվենցին, նրանց նկատմամբ ուժ կիրառվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել