Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարում է, թե աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկվածների իրավունքների պահպանումն ապահովելու համար:

ՄԻՊ-ը հատուկ պարզաբանել է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:

Ըստ այդմ, բերման ենթրակվելիս քաղաքացին իրավունք ունի անհապաղ տեղեկացվել պատճառների մասին՝ իրեն հասկանալի լեզվով, լռել, իր ընտրած անձին անհապաղ տեղեկացնել գտնվելու վայրի մասին, ունենալ փաստաբան, ենթարկվել բժշկական հետազոտության , այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել