Ինչո՞ւ տապալվեցին բանակցությունները

Այսօրվա բանակցությունների հետ շատերը մեծ հույսեր էին կապում, այդ թվում շատ ցուցարարներ, որոնք շատ լավ գիտակցում էին, որ սա լավ հնարավորություն է իրավիճակին խաղաղ լուծում տալու համար: Բայց փաստացի բանակցությունները վերածվեցին շոուի: 
1. Ինչ է նշանակում մամուլի ներկայությամբ բանակցություններ: Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր մաքսիմալ անկեղծ ու բաց երևալ և պաշտպանել իրեն հնարավոր ճնշումներից: Բայց բնական է, որ մամուլի ներկայությամբ կողմերից ոչ մեկը չէր կարող անկեղծ լինել, զիջումներ քննարկել կամ ելքեր փնտրել: Երկու կողմներն էլ փորձելու էին զուտ դիվիդենտներ քաղել: 
2. Այս տարիների ընթացքում լավ ուսումնասիրած լինելով ՍՍ-ի բանակցային փորձն ու ոճը, շատ կանխատեսելի էր, որ նման տոնայնությամբ երկխոսության մեկնարկը նրա կողմից որևէ մեղմության բերել չէր կարող, առավել ևս հաշվի առնելով առաջին կետը:

Եվ այդքանից հետո հարցա առաջանում, թե տվյալ դեպքում կողմերից որն էր ավելի ոչ ադեկվատ, ու արդյոք Նիկոլն իրոք լավ ա գիտակցում իր նման շոուն ինչ հետևանքներ կարա ունենա փողոցում կանգնած մարդկանց համար:

Փաստացի, երկու կողմերն էլ ձև թափեցին, թե պատրաստ են բանակցել, իսկ հետևանքներին առնչվելու ենք մենք բոլորս....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել