Շատերը փորձում են նիհարել՝ սննդակարգում առավելագույնս սահմանափակելով ածխաջրածինները և սպորտային ծանրաբեռնվածությունն ավելացնելով։ Ավստրալացի մասնագետ Քեթլին Ալեումը կարծում է, որ որոշ ածխաջրածիններ կարող են օգնել ավելորդ քաշի դեմ պայքարում և կկանխեն դրա կուտակումը։

1441 եվրոպացի կամավորների հետազոտությունը ցույց է տվել, որ ավելորդ քաշից ամենաքիչը տառապում են նրանք, որոնք մեծ քանակությամբ բջջանյութ և հատիկային մթերքներ են օգտագործում։

Ընդհանուր առմամբ մարդիկ օգտագործում են 21-25 գրամ բջջանյութ, ինչը մեկ օրում մարսել հնարավոր չէ։ Իսկ խորհուրդ է տրվում օրական օգտագործել 25-30 գրամ բջջանյութ։

Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս ավելի մեծ չափաբաժնով բջջանյութ և հատիկային մթերք օգտագործել։ Նրա խոսքով՝ նշված մթերքները շատ հարմար են երկարաժամկետ դիետայի համար։ Բանն այն է, որ դրան երկար ժամանակում են մարսվում, և մարդը երկար ժամանակ քաղց չի զգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել