Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի Կենտրոնական բանկը ԱՄՆ-ից Թուրքիա է տեղափոխել իրեն պատկանող ողջ ոսկին։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ դա տեղի է ունեցել մասնավորապես նախագահ Էրդողանի այն հայտարարությունից հետո, որ լիրայի փոխարժեքի անկումից խուսափելու համար դոլարի փոխարեն պետք է նախապատվություն տալ ոսկուն։

Իր արտասահմանյան ոսկու պաշարները երկիր է տեղափոխել նաև թուրքական «Halk» բանկը՝ դրանք ի պահ հանձնելով Ստամբուլյան բորսային (BİST)։ Այսպիսով, Կենտրոնական բանկին պատկանող ողջ ոսկու և «Halk» բանկի կողմից ներկրված ու BİST-ին հանձնաված ոսկու ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 220 տոննա։

Թուրքական «Ziraat» և «VakıfBank» բանկերը ևս պատրաստվում են արտերկրում գտնվող իրենց ոսկու պաշարները Թուրքիա տեղափոխել։ Հայտնի է, որ ներկա պահին «Ziraat» բանկը Լոնդոնում ունի 57 տոննա, իսկ «VakıfBank»-ը՝ 38 տոննա ոսկի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել