«Հետազոտությունները ցույց են տվել, որ մանգոն կարող է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը»,- գրում է «Healthinfo»-ն:

Այսպես՝ այս մրգի բաղադրության մեջ մեծ քանակությամբ պոլիֆենոլներ կան, որոնք, ինչպես պարզվել է, պաշտպանում են չարորակ գոյացություններից:

Մկների վրա մանգոյով մի շարք գիտափորձերից հետո պարզվել է, որ այս մրգի պոլիֆենոլները կարող են նվազեցնել պրոլիֆերացիայի (բջիջների բազմացում և հյուսվածքների աճ) ուժգնությունը:

Նշվում է, որ պտուղի պոլիֆենոլների անգամ մի փոքր մասը նվազեցրել է կրծքագեղձի քաղցկեղի բժիջների պրոլիֆերացիան մոտ 90 տոկոսով: Ելնելով դրանից՝ խորհուրդ է տրվում հաճախ մանգո օգտագործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել