YouGov միջազգային հետազոտական ընկերությունը կազմել է ամենահարգված հայտնիների ցանկը։ Ամենահարգված կինը դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին է։ Նրա օգտին քվեարկել է հարցվածների 8․2 տոկոսը։

Վարկանիշում ամենահարգված տղամարդկանց ցանկը գլխավորել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը՝ հավաքելով ձայների 9․9 տոկոսը։ Նրան են հետևում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման (9․7 տոկոս) և դերասան Ջեքի Չանը (5․5 տոկոս)։ Ամենահարգված կանանց շարքում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման (8․0 տոկոս) և հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին (7․1 տոկոս)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել