Քիմ Քարդաշյանը, ով դեռ վերջերս էր վայելում հանգիստը Ատլանտյան օվկիանոսի կղզիներում, կարծես թե կարոտում է արձակուրդը և շարունակում է կիսվել վառ լուսանկարներով, ընդ որում՝ ոչ միայն լողազգեստով, այլ նաև առանց կրծկալի։

Աստղի նոր լուսանկարը հայտնվել է սոցցանցում երեկ երեկոյան։ Նա ոչ միայն ուրախացրել է իր երկրպագուներին նոր լուսանկարով, այլև գեղեցկության իր խորհուրդներով է կիսվել։

«Ես շատ եմ սիրում սպա պրոցեդուրաներ, սակայն դրանք կարող են շատ երկարատև և թանկ լինել։ Կան շատ այլընտրանքներ, որ կարելի է տանը անել»,– ասել է նա։

Բայց մասնագետների օգնությանը Քիմն ամեն դեպքում դիմում է։ Քարդաշյանը խոստովանել է, որ որոշ պրոցեդուրաներ անում է լազերի օգնությամբ։ «Դա հնարավորություն է տալիս վերականգնել կոլագենը և մաշկը երիտասարդ ու փայլուն է դարձնում»,– ասել է Քիմը։

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել