Դու արդեն պատժվել ես քր արարքների համար, բայց դեռ չես մեղանչել և դու ունես այդ հնարավորությունը:
Երբ վաճառում էիր ձայնդ, կամ մարդ լինելու հանգամանքդ, երբ անտարբեր էիր քո և քո երեխաների ճակատագրով, այդ ժամանակ է, որ դու սպանեցիր անմեղ 10 երիտասարդների: 2008թ.-ի փետրվարի 19 ընտրությունների համար քու վերցրած գրոշների համար դու պատճառ դառցար, որ մարտի մեկին սպանվեին անմեղ մարդիք, և դու՜ արյունոտեցիր քո ձեռքերը, որի համար ստացար արժանին՝ ունես տնտեսական, սոցիալական իրավական մարդկային բարոյական հետընթաց, հարևանդ ու եղբայդ լքեցին երկիրը, բռնաբարված հավատդ էլ ավելի բռնաբարվեց, դու մեռար, քանի որ դու ապագա չէիս տեսնում, դու արժանի էիր նրան ինչ ունես հիմա:
Ժամանակն է մեղանչելու: Արյունը ձեռքերիցդ մաքրելու և ապագա ունենալու համար ընձեռված հնարավորությունդ բաց չթողնես, չծախես հոգիդ, բարոյականությունդ, երեխայիդ ապագան: Այս անգամ քո իշխանությունը վաճառելու փոխարեն քվեարկիր քո համոզմունքներին համաձայն, որ ունենաս ապագա: Հենց քեզանից է կախված մեր երկրի ապագան, հզորացումն ու բարգավաճումը:
Հայ՜, Հայաստանի քաղաքացի,՜ ես հավատում եմ քեզ, հավատում եմ, որ դու սիրում ես այն հայրենիքը, որտեղ թափվել ու օրհնվել է քո հայրերի արյունը, որոնք երազել են հզոր հայրենիքի մասին, քո համար են կյանքները զոհել, զոհել են, որ դու ազատ ապրես, արժանապատիվ ապրես, քո հայրենիքում ստրուկ չլինես: Եթե այս անգամ էլ Ձախողեցիր, ու ջայլամի պես գլուխդ ավազների մեջ թաղեցիր, այլևս ապագա չես ունենա, կպղծես պապերիդ պատգամն ու երեխաներիդ ապագան:
Ես հավատում եմ քեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել