operativ.am-ը գրում է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 06.00-18.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Հանրապետության փողոցի 8, 11, 12, 14, 16, 28, 30, 32 համարների, Հանրակացարանային թաղամասի, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ միկրոշրջանների, քոթեջների, Դարանի, Գեղարդի, Երիտասարդական, Եղբայրության, Գառնու, Նաիրյան, Տարտուի, Պիոներական, Կարմիր բանակի, Ինտերնացիոնալ, Բարեկամության, Երևանյան, Կոտայքի, Վոլկովի, Սարալանջի փողոցների ու կից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել