Ատամի ցավը կարող է իսկական պատիժ դառնալ, եթե հատկապես սկում է աշխատավայրում կամ գիշերվա ամենաուշ ժամին։ Այն կարելի է ժամանակավոր կտրել տնային պայմաններում։ Ահա այս բնական միջոցները կօգնեն ազատվել ատամի սարսափելի ցավից։ Մեխակի յուղը հրաշալի միջոց է ատամի ցավի վերացման համար։ Խառնեք մեկ թեյի գդալ բուսական յուղը մեխակի յուղի մի քանի կաթիլի հետ, բամբակով թրջեք և դրեք ցավող հատվածին։ Երբ զգաք, որ թմրել է, հանեք թրջոցը։

Օգտագործեք կոճապղպեղով մածուկ։ Մածուկը կարող եք ինքներդ պատրաստել՝ կոճապղպեղի փոշին պղպեղի հետ խառնելով ջրով։ Այդ մածուկով թրջոց պատրաստեք և դրեք ցավող հատվածին։ Անանուխի թեյը ևս պայքար է ատամի ցավի դեմ։ Պատրաստեք անանուխից թունդ թեյ, և այն կօգնի ազատվել ատամի ցավից, գլխացավից, կմաքրի բերանի խոռոչն ու կոչնչացնի մանրէները։ Սխտորը հրաշալի կերպով պայքարում է սնկերի, մանրէների ու վարակների դեմ։ Մաքրեք ու կտրտեք այն, վրան աղ արեք և դրեք ցավող ատամի վրա։ Ցանկության դեպքում կարող եք նաև ծամել սխտորը։ Կերակրի սոդայի թրջոցը ևս կօգնի մեղմել ցավը։ Ինչպես նաև թմրեցնող ու ցավը մեղմացնող հատկություն ունի թունդ ալկոհոլը։ Ողողեք բերանի խոռոչը կոնյակով, օղիով, վիսկիով կամ յուրաքանչյուր այլ թունդ ալկոհոլային խմիչքով, և ատամի ցավը կմեղմանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել