Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ը կարող է նոր հարված հասցնել Սիրիային՝ քիմիական զենքի հետ միջադեպերի կրկնության դեպքում: Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Հանձնաժողովի լսումներին ելույթ ունենալու ժամանակ Ռոյսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածն «օրինական և արդարացված էր», քանի որ, նրա խոսքով, հարվածը հացվել է որպես երկրի իշխանությունների՝ քիմիական զենքի գործածությամբ «բարբարոսական հարձակման» պատասխան:

«Հույս ունեմ, որ Ասադը հասկացավ այս ազդանշանը: Եթե ոչ, ապա կարող են նոր հարվածներ լինել»,- ասել է Ռոյսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել