Փաստաբանների օժանդակությամբ, ժամը 17:00-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ն ազատ են արձակվել: 

«Փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը ապրիլի 17-ին և 18-ին իրավական օժանդակություն է ցուցաբերել հիմնականում ոստիկանության տարբեր բաժիններ տարված քաղաքացիներին: Պալատի թեժ գիծը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր բաժիններում գտնվողների ծնողներից, հարազատներից: Մեծ մասամբ ահազանգում և իրավաբանական աջակցություն էին խնդրում ուսանողների հարազատները: Փաստաբանների պալատը ներկայացուցիչները նաև կապի մեջ են վարույթ իրականացնող տարբեր մարմիններում մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների հետ:

Ապրիլի 18-ի ժամը 14:00-ի դրությամբ` փաստաբանների պալատի փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատու փաստաբան Գևորգ Մկրտչյանը և փաստաբան Վրեժ Խաչիկյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին էին այցելել բաժնում գտնող մի խումբ ուսանողների ընկերների ահազանգով: Նրանց և մյուս փաստաբանների օժանդակությամբ ժամը 17:00-ին բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ն ազատ են արձակվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել