Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ԿՀՎ նախկին ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն հանդիպել է  ԿԺԴՀ ղեկավար ԿԻմ ՉԵն Ընի հետ: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:

Ըստ Թրամփի` հանդիպումը շատ լավ է անցել, Կիմ Չեն Ընի հետ հանդիպման դետալները ներկայուս մշակվում են:

«Ապամիջուկայնացումը հիանալի բան կլինի ամբողջ աշխարհի համար»,-գրել է նա:

Ավելի վաղ գաղտնի հանդիպման մասին հայտնել էր The Washington Post-ը: Նշենք, որ մայիսին պետք է կայանա Թրամփի և Կիմ Չեն ԸՆի հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել