Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ստացել է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի աջակցությունը և հրաման տվել ապրիլի 9-ին ավիահարված հասցնել սիրիական Հոմս նահանգի ավիաբազային: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը` իր աղբյուրներին հղումով. տեղեկացնում է Газета.ру-ն:

Ըստ պարբերականի` Նեթանյահուն նման հրաման է տվել այն բանից հետո, երբ սիրիական բազա  է ժամանել Իրանի ՀՕՊ բատարեան:

Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ապրիլի 9-ին Իսրայելը հարվածել է Տիֆոր ավիաբազային: Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանել տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել