Երբ եկավ մայիսը, մեր երջանկությունը նվազեց 85 % - ով... իսկ մինչև ավարտական երեկոս... դարձավ 0 ...
Կյանքիս ամենակարևոր փուլերից մեկը... մենակ էի...
Ուղիղ մեկ տարի... 
Չէի հավատում... գուցե չէի գիտակցում ևս... 
Մեկնելուդ պահից ի վեր ամեն անգամ քո անունը լսելիս մի բան էր մթագնում ուղեղս.. ու նույն պատկերը ...
Մետրոյի մուտքի մոտ կանգնած զույգի հրաժեշտը...

Օրեր շարունակ դեռ անգիտակից քայլում էի նույն մետրոյի մուտքի մոտ.. տասնյակ- հազարավոր հետ ու առաջ անող ոտնաձայներս շատ հաճախ նյարդայնացնում էին աշխատողներին, բայց բոլորը լուռ էին...
Բոլորը գիտեին, որ քեզ եմ փնտրում՝ քաջ գիտակցելով, որ չկաս...
Ու թույլ էին տալիս խեղդել ցավս ոտնաձայներիս մեջ...

Շատ հաճախ նույն մետրոյից օգտվելու պատճառով մեզ անգիր էր արել անգամ կրպակում նստած ոստիկանը...
Երբ ամեն անգամ պարտաճանաչ կերպով գիրկդ էիր առնում ինձ ամուր, համբուրում ու հրաժեշտ տալիս.... մինչ վաղը...
Ա՜խ, այդ «մինչ վաղը»-երը.....
Մայիսի իմ ամենաատելի այդ օրը, քո հրաժեշտը չուշացավ....
Սակայն սովորականին ոչ նման մինչ վաղը չկա՜ր...
Մենք հուզված էինք...
Գուցե դրա համար միայն ոստիկանը ձայն չհանեց, երբ ժամեր շարունակ դողում էի գրկիդ մեջ... իսկ անցորդները ... իրար հրմշտելով փորձում էին չդիպչել մեզ...

Մեր հրաժեշտից 3 րոպե էլ չանցած մետրոն ինձ տարավ հակառակ ուղղությամբ... 
Դու չեկար...
Ես չվերադարձա...

ՄԵնք ինքներս չէինք գիտակցում, թե ինչ մեծ սեր թողեցինք մետրոյի մուտքի մոտ...
Թողեցինք կրկին նրա մոտ վերադառնալու համար...

Բայց մեզնից մեկը թույլ գտնվեց... իսկ մյուսը ուժեղ չէր.... 

Քո կամքից անկախ, թե քեզ ցանկալի... 
Ես ամեն անգամ տուն գնալիս կանգնում էի նույն մետրոյի մուտքի մոտ ու լուռ սպասում... Շատ ժամանակ ինձ խելագարի տեղ էին դնում, իսկ ավելի հաճախ նայում տարօրինակ...

Քեզնից հրաժարվել չստացվեց... ու անգամ քեզ իմ աչքերում նվաստացնել չստացվեց ... ոչնչացնել... տրորել չստացվեց... Քեզ շատ վատաբանեցի, բայց չխաբվեցի...

Իմ սերը քո մեջ փորձեցի մինչև վերջ պահել, պահել ամո՜ւր ... բայց անգիտակից ցնդեց... ցնդեց մետրոյի մուտքի մոտ կանգնած երկու երջանիկներից մեկի պես, երբ հեռացար՝ թողնելով ինձ մեր տարօրինակ երջանկության մեջ...
Գուցե մետրոյի մուտքը վաղուց մաշված կլիներ իմ հետ ու առաջ քայլերից, եթե վերջապես չհասկանայի, որ միևնույնն է... հեռացել ես...

Շատ ժամանակ անց, երբ մենք այլևս երկուսով չէինք քայլում...
..Երբ մենք այլևս միասին չէինք կիսում մեր երջանկությունները..
..Երբ մենք այլևս միասին երջանկություն չունեինք, որ կիսեինք
...Երբ մենք այլևս երկուսով չէինք..
Ես այդ ժամ հասկացա, որ մենք այլևս ....
.. իրար չենք պատկանում...

Իրար հանդեպ սուտ ու փուչ երևակայություն ծախելն ու սեր խաղացնելը դուրս էր մեր իրական կյանքից... Բայց մենք պարտավորված էինք մեզ զգում այդպես վարվել...
Մեր կյանքն առանց նմանատիպ ձևերի իրական սեր էր հորդում, բայց երկուսս էլ հպարտ դուրս եկանք.. 

Իրար մեջ կիսած մեր ամեն-ամեն ինչը բաժանեցինք երկու հավասար մասի... 
Դու քոնը վերցրիր ու մի կողմ քաշվեցիր...
Ես իմը այդպես էլ չկարողացա գտնել...
Քեզ կորցնելուց հետո հասկացա, որ մետրոյի մուտքի մոտ թողած սերը .... դա էր միայն ինձ մնացել....
Իսկ քեզ՝ մնացած բոլոր երջանկությունները...

Երբ դեռ ամեն ինչ փոխադարձաբար կիսում ու բաժանում էինք իրար մեջ, ես հավատում էի, որ բաժանածները երբեք չեն միանալու.. ու մենք, որ միասին ենք... երբեք չենք բաժանվելու...

Ձմռանը, երբ մեր ջերմությունը խլում էր ցուրտը....
Շատ հաճախ կիսում էիր անգամ վերարկուդ...
Իսկ ես...
Մի զույգ ձեռնոց ունեի, որ երբեք չէի բաժանում մեր մեջ...
Մի զույգ ձեռնոց ունեի, բայց միշտ պայուսակումս խցկած էր... 
Մի զույգ ձեռնոց ունեի, բայց միշտ քո գրպանում էի տաքացնում ձեռքերս... 
Դու սիրում էիր ինձ հենց այդպիսին... մրսած, կարմրած քթով ու փայտացած ձեռքերով...
Ես սիրում էի այնքան հոգատա՜ր՝ քեզ..
...Երբ չէիր հասցնում տաքացնել ձեռքերս, քիթս միառժամանակ...
...Երբ չէիր կողմնորոշվում, թե իմ մեջ ամենաշատը ինչն ես սիրում...

...Երբ սիրում եմ քեզ...
...Երբ ....էիր ինձ...

Մետրոյի մուտքի մոտ այլևս չենք հանդիպի,
Ու հենց նույն մետրոյի մուտքի մոտ հրաժեշտ չենք տա իրար, միչն վա՜ղը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել