Այդ պատգամավորների թվում են Նաիրա Զոհրաբյանը, Արարատ Զուրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդուարդ Շարմազանովը, Գևորգ Կոստանյանը, Միհրան Պողոսյանը, Սերգեյ Բագրատյանը, և այլոք։
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավորների գերակշիռ մասն ԱԺ-ում է:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ին հայտնեցին, որ ԱԺ են հասել իրենց սովորական երթուղով:
ՀՀԿ խոսնակը հայտնեց նաև, որ արդեն իսկ երևում է, որ քվորում կա, և ԱԺ հատուկ նիստը նախատեսված ժամին և սահմանված կարգով կգումարվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել