Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է այն միջադեպը, երբ ապրիլի 15-ի երեկոյան Հունաստանի 3 քաղաքացիներ Էգեյան ծովի ափին գտնվող ժայռերից մեկի վրա փորձել էին բարձրացնել իրենց երկրի դրոշը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Այդ կղզին, որի անունը չի նշվում, գտնվում է  ծովափնյա Այդին նահանգի դիմաց։ Փորձը կանխել 1 թուրքական առափնjա պահակախումբը։ Միջադեպը լրացուցիչ լարվածություն է առաջացրել առանց այդ էլ երկկողմ լարված հարաբերություններում։

«Հունաստանը մեր հարևանն է։ Երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար մենք Հունաստանի հետ միասին իրականացրել ենք քայլեր։ Մեր նախագահը 65 տարվա մեջ առաջին անգամ գնաց Աթենք, որը խորհրդանշական էր։ Այդ այցը օգտակար եղավ։ Երբ վերջերս հունական մի ինքնաթիռ կործանվեց մեր վարչապետը զանգահարեց Հունաստանի վարչապետին և ցավակցեց։  Հարևան ենք, լավ ու վատ օրերին պետք է մի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել