Panorama.am-ը գրում է.

Վրաստանում վերջին 9 ամսում ավելի քան 19 հազար վարորդներ հարբած վիճակում ղեկին նստելու համար զրկվել են վարորդական իրավունքներից: Ինչպես տեղեկացնում է Apsny.ge-ն, Վրաստանում ճանապարհային երթևեկության խիստ կանոններն ուժի մեջ են մտել 2017-ի հուլիսի 1-ին:

Այդ օրվանից գործարկվել է վարորդների տուգանման նոր համակարգ. եթե նախկինում վարորդին զրկում էին վարորդական իրավունքից, և նա կարողանում էր այն վերականգնել հաջորդ օրը՝ վճարելով 700 լարի (գրեթե 260 դոլար), ապա նոր համակարգում վարորդը կարող է իր վարորդական իրավունքները վերականգնել 3 ամսից ոչ շուտ՝ վճարելով 1000 լարի (ավելի քան 415 դոլար) տուգանք կամ նորից վարորդական քննություն հանձնել՝ վեց ամիս անց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել