Մելիսա Գիբսոնն ամերիկացի բլոգեր է, որը բոդիպոզիտիվի կողմնակից է: Նա ելույթ է ունենում գեղեցկության ընդունված ստանդարտների դեմ և ուզում է ապացուցել, որ կինը կարող է գեղեցիկ լինել՝ անկախ քաշից: Նա կարծում է, որ կան բաներ, որոնք արտաքին տեսքից ավելի կարևոր են: Մելիսան ունի սիրելի մարդ, ով աջակցում է նրան:
Նրանք հաճախ են ժամանակ անցկացնում և հրապարակում իրենց լուսանկարները: Վերջերս Մելիսան իրենց հանգստից լուսանկար էր հրապարակել, բայց շատերին դա դուր չեկավ։ Մեծ մասը կարծում էր, որ Մելիսան արժանի չէ Ջոնաթանին: Կային մարդիկ, որոնք կասկած արտահայտեցին նրանց անկեղծ սիրո վերաբերյալ: Նրանք տղային խորհուրդ էին տալիս լքել գիրուկին և գեղեցիկ աղջիկ գտնել, իսկ Մելիսային ուղարկում էին մարզասրահ:
Բայց գիրուկ աղջիկը միանգամից հրապարակեց սա. « Երբ լուսանկար ես հրապարակում սիրելիիդ հետ, մարդիկ սկսում են քննադատել կազմվածքդ և կասկածել զգացմունքների անկեղծությանը: Բայց ահա նրան հենց ես եմ պետք, ու ինձ էլ ինքն է պետք, և մեր կազմվածքները մեզ դուր են գալիս: Հարաբերություններում սերն է կարևոր, այլ ոչ մանրուքները, ինչպիսին են՝ հասակը, տարիքը, կրոնը, ազգությունը»: