Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծում է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պետք է ավելի վաղ հեռանար սպորտից, որպեսզի խուսափեր որոշ տհաճ պարտություններից,

«Ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է. ո՞ր ժամանակն է համարվում ամենահարմարը կարիերան ավարտելու համար:

Բուֆոնը կարող էր խուսափել այնպիսի նվաստացումներից, որոնք ունեցավ Մադրիդում կամ Իտալիայի Գավաթում, եթե տարված չլիներ Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդների և հաղթանակների մասին երազանքներով:

Գալիս է մի պահ, երբ պետք է հեռանաս սպորտից: Բուֆոնի կարիերան, իհարկե, չի գնահատվում «Ռեալի» հետ խաղում ստացած կարմիր քարտով, կամ նրանով, որ նա այդպես էլ հաղթանակ չի տարել այդ մրցաշարում:

Նա եղել է աշխարհի չեմպիոնն ու լավագույն դարպասապահը: Ահա, թե ինչ կհիշեն Ջիջի Բուֆոնի մասին»,- Կանի խոսքերն է փոխանցում «Bild»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել