ԿԸՀ-ի կլորացված արդյունքներով`

2012թ. - 814.000 - 483.000, 2013թ. - 816.000 - 437.000

ԲՀԿ - 125.000 - 97.000
Ժառ. - 45.000 - 36.000
ՀԱԿ - 54.000 - 19.000
ՀՅԴ - 28.000 - 16.000
ՀՀԿ - 172.000 - 235.000
ՕԵԿ - 25.000 - 16.000

Ի՞նչ ա ստացվում սրանից, որ անցած տարվա համեմատ բոլոր կուսակցությունների ձայները տասնյակ հազարներով պակասել են ի օգուտ ՀՀԿ-ի: Սենց խայտառակություն մեկ էլ ՀՀԿ-ականների ուղեղներում կծագեր: 1000 չի, 2000 չի, այլ տասնյակ հազարավոր ձայներ են: ՀՀԿ-ի ձայները մեկ տարվա ընթացքում «ավելացել» են շուրջ 63.000-ով, ու ի տարբերություն դրա` ընդհանուր մասնակիցների թիվն էլ 45.000-ով պակասել ա: 
Ասում էին` Կոնգրեսից հիասթափվել են ու ձայները տալու են «Ժառանգությանը», բա ու՞ր ա: «Ժառանգության» ձայները ոչ միայն չեն ավելացել, այլև 10.000-ով պակասել են: Կարո՞ղ ա համատարած ՀՀԿ-ի հանդեպ սեր արթնացավ նենց, թե՞ ՀՀԿ «ընտրողների» համար ավագանու ընտրությունները շատ ավելի կարևոր էին, քան ԱԺ ընտրությունները: 
Կարճ ասած` չգիտեմ՝ էդ ոնց են խփել էդ տոկոսները, բայց որ դրանք կեղծ են, էդ հաստատ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել