«ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարս­տանալ: Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցներն անցած տարեվերջին կազ­մել են 15 մլն 600 հազար դրամ և 70 հազար 700 եվրո: Մինչդեռ կարմրա­թուշ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ, 66 հազար 800 եվրո: Իսկ 2015 թվականին ԱԳ նախարարը հայտարարագրել էր, որ ունի 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց: Նշենք, որ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատա­վարձը, որ կազմում է մոտ 1 մլն դրամ: Թե ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ, դեռևս հայտնի չէ: Չնայած սրան` ար­տաքին քաղաքականության մեջ Հա­յաստանը շարունակում է ձախողում­ներ գրանցել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել