Զարմանալի է, բայց եթե առանց հայացքը կտրելու նայեք այս պատկերին, այն կանհետանա: Տրոկսլերի էֆեկտն իր անվանումը ստացել է բժշկի պատվին, ում առաջին անգամ հաջողվել է բացատրել երևույթի պատճառը: Մարդու տեսողությունն ունի ունակություն` ընտելանալու յուրաքանչյուր արտաքին ազդակի: Այդ պատճառով աչքը կարողանում է նորմալ տեսնել մթության մեջ:

Այդ ունակությունը թույլատրում է մեզ բոլոր հանգամանքներում տարանջատել առարկայի գույնն ու լուսավորվածությունը: Այդ պատճառով 20 վայրկյան նայելուց հետո այս պատկերն ուղղակի սկսում է լողալ և անհետանում է: Այս յուրահատկությունը կարող է դիտվել նաև այլ գույնի ու տեսակի առարկաների դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել