operativ.am-ը գրում է

Ապրիլի 22-ին Երևանում տեղի կունենա Հայաստանում առաջին Հայկական Բլոքչեյն միջազգային համաժողովը (Armenian Blockchein Forum), որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից: 

Հայկական Բլոկչեյն Համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը:

Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է. «Տեղաբաշխված ռեեստրների տեխնոլոգիայի ներդրման և օգտագործման հետ կապված թեմաներն օրեցօր դառնում են էլ ավելի արդիական, ինչն իր ազդեցությունն ունի գործունեության բացարձակ բոլոր ոլորտներում»:

Հայկական Բլոկչեյն Համաժողովը բաղկացած է 3 բաժիններից, որոնցում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի բնագավառի ապագային, ազդեցությանն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO-նախագծերի վրա:

Համաժողովի շրջանակում տեղի կունենան 12 կրթական դասընթացներ՝ մաստեր կլասեր ուսանողների և գործարարների համար, ովքեր նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով:

Համաժողովի շրջանակներում առաջին անգամ Երևանում կանցկացվի Roadshow ICO ընկերությունների համար, որին արդեն իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ և այլն: Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ․ ԱՄՆ դոլարը:

15 լավագույն սթարթափ-թիմերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, կստանան հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ներդրողների առջև, որոնց գումարային կապիտալը կազմում է ավելի քան 10 մլրդ. ԱՄՆ դոլար: 

Առավելագույն բիզնես արդյունքն ապահովելու նպատակով՝ Ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլ նաև կստանան հնարավորություն կազմակերպելու անհատական բանակցություններ ֆոնդերի հետ, ինչպես նաև մասնակցել VIP-հյուրերի և ներդրողների փակ երեկույթին:

Համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է լինելու բլոկչեյնի զարգացման ռազմավարությունը Հայաստանում և այն երկրներում, որոնք, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, հնարավորություն են ստանում իրական առաջընթաց գրանցել և կառուցել ամուր տնտեսություն:

Հիմնական սեսիաներից կլինի «Տեխնոլոգիական հարթակների մրցապայքարը», որին կմասնակցեն ամենատարածված պլատֆորմային լուծումների մշակողները՝ Ethereum, NEM, Hyperledger և այլք:

Միջոցառմանը ընթացքում Networking գոտում՝ բացոթյա հյուրասիրության շուրջ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հաստատել նոր գործարար կապեր, շփվել և հանդիպել ընկերների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել