operativ.am-ը գրում է

Ապրիլի 11-ին, ժամը 21:31-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի մոտ 9-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» մակնիշի 35 MG 040 (վարորդ՝ 1972 թ. ծնված Լ. Ս.) և «Mercedes ML» մակնիշի 46 ON 444 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1966 թ․ ծնված Կ. Ս.-ը, 1967 թ․ ծնված Գ. Ս.-ը և 1972 թ․ ծնված Ա. Ս.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել