operativ.am-ը գրում է

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում: Ընտրաթերթիկների 67 տոկոսի մշակմամբ՝ նրա օգտին է քվեարկել ընտրողների 86.09տոկոսը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԿԸՀ-ն: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: 

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթում է արտահերթ նախագահակա ընտրություններում, պետության ղեկավարի օգտին է քվեարկել ընտրողների 86.09 տոկոսը, մշակվել է 2 667 220 քվեաթերթիկ»,- նշել է Պանախովը մամուլի ասուլիսի ժամանակ

Ադրբեջանի Սահմանադրությունում կատարված վերջին փոփոխությունները հանեցին նախագահական ժամկետների թիվը և ժամկետը հասցվեց մինչև 7 տարվա, դրա համար Ադրբեջանի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան միայն 2025 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել