Համացանցի օգտատերերը հաղորդել են, որ YouTube-ում պոռնոկայքերի գովազդ են տեսել: YouTube-ի օրենքների համաձայն՝ պոռնոնյութերի հրապարակումն ու գովազդը խստիվ արգելվում է:

Օգտատերերը բողոքել են, որ ծառայությունն իրենց թեթև էրոտիկ տեսանյութ է առաջարկել (որն արգելված չէ YouTube-ում), իսկ այնուհետև պոռնոկայքի հղումն է տվել: Այս գովազդը տեսել է ավելի քան 300000 օգտատեր:

Պարզվել է, որ գովազդը ուղորդում էր BongaCams կայքի վրա, որը սեքս-տեսազրուցարան է, որտեղ կարելի է հետևել մոդելներին, ովքեր հանվում են և գումարի դիմաց կատարում օգտատերերի ցանկությունները: BongaCams-ը այս բնույթի ամենահայտնի կայքերից է Եվրոպայում:

YouTube-ը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը, սակայն ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նման դեպքեր լինում են: «Չնայած դրան, մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի մեր օրենքներին հակասող հայտարարությունները հեռացվեն»՝ սովորաբար այսպես են պատասխանում ընկերության ներկայացուցիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել