Ընդունեք ի վերուստ ուղարկված փողը և մի մասն ուղղեք բարի գործերին: Որքան շատ եք նվիրում, այնքան ձեզ շատ է տրվում:

Այս պարզ բաները միշտ փողի աղբյուր կհանդիսանան ձեզ համար.

  1. Ուշադրություն դարձրե՞լ եք այն բանի վրա, երբ սկսում է քոր գալ ձեր ձախ ափը: Շատերի համար դա փող ստանալու նշան է: Երբ քոր է գալիս ձախ ափը, դա նշան է այն բանի, որ շատ շուտով դուք փող եք ստանալու: Դա կարող է լինել նույն օրը կամ մի քանի օր հետո: Յուրաքանչյուրիս մոտ դա անհատական բնույթ ունի: Երբ սկսվում է քոր գալ ձախ ափը, ուշադիր եղեք, թե որքան ժամանակից եք դուք փող ստանում:
  2. Դրամապանակ՝ փողերը պահելու ամենահարմար տեղը: Կարմիր դրամապանակը գումարը դեպի իրեն ձգելու հատկություն ունի: Շատ կարևոր է, որ փողերը կոկիկ դրված լինեն դրամապանակում:
  3. Բարեգործությունը կավելացնի ձեր եկամուտը: Բավական է ձեր եկամտի մեկ տասներորդը տրամադրեք կարիքավորներին, որպեսզի ապահովեք առատության հոսքը: Պարտադիր չէ այդ գումարը տրամադրել եկեղեցուն: Դուք կարող եք այն տրամադրել մանկատանը կամ այլ բարի գործերին: Կարևորն այն է, որ դուք դա անեք ի սրտե, ոչ թե ցուցադրելու համար:
  4. Հնոտիք: Հին իրերը ժամանակի ընթացքում ձեռք են բերում բացասական էներգիան կլանելու հատկություն: Ազատվելով հնոտիքից ու կիրառելով ֆեն-շուի գիտելիքները՝ դուք կկարողանաք ակտիվացնել հարստության էներգիան, և ձեր տանը միշտ բարգավաճում կլինի:
  5. Տնային բույսեր: Երբ տան բույսը ծաղկում է, դա նույնպես ֆինանսական բարգավաճման նշան է:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել