Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում տարած հաղթանակից հետո իտալական «Ռոման» դիմել է երկրպագուներին:

«Գայլերը» կարողացել են չեզոքացնել առաջին խաղում մրցակցի երեք գոլի առավելությունը և դուրս գալ կիսաեզրափակիչ:

«Ցանկանում ենք շնորհակալություն ասել նրանց, ովքեր ստադիոնում էին և տանը, ովքեր կռվում էին դաշտում, ովքեր արտասվում էին, ովքեր չէին դադարում ծիծաղել, ովքեր ասում էին, որ հավատում էին, ովքեր չէին հավատում և մտածում են, որ դա պարզապես երազ է»,- գրված է իտալական ակումբի թվիթերյան էջում:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա ապրիլի 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել