Yerkir.am-ը գրում է.

Ապրիլի 9-ին, ժամը 5.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Նուբարաշեն Գ4 թաղմասի տներից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 2003 թ. ծնված Ռիտա Տ.-ին, 2006 թ. ծնված Անահիտ Խ.-ին, 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ին, իսկ ժամը 7.30-ին` նույն ախտորոշմամբ, 2005 թ. ծնված Սպարտակ Խ.-ին և 2007 թ. ծնված Վահագն Խ.-ին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 3.00-ին, նշված հասցեում նրանք թունավորվել են գազի արտահոսքից:
Կատարվու է քննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել