Եթե կարճ, ապա Հայաստանում ընտրությամբ իշխանություն չի փոխվելու, քանի դեռ ունենք այն, ինչ կա...
Ինչ էլ ասվի, միևնույն է, մեծամասամբ մարդիկ իրենք իրենց որոշմամբ քվեարկել են իշխանության օգտին: Ու ամենևին կապ չունի` դա փողի, վախի, շանտաժի, թե եսիմ էլ ինչի արդյունք էր: Այս անգամ հասկացա, որ քաղաքական ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ուժերը ինչ էլ անեն, ոչինչ չի փոխվելու, մինչև քաղաքացին ինքը չհրաժարվի փողից, վախից ու էլի հազար անկապ պատճառաբանություններից ու որոշի այս վիճակը փոխել: Մարդը, որը ուզում է արդար Հայաստանում ապրել, պետք է հասկանա, որ ընտրությամբ ինքը այդ երազած երկիրը ստեղծելու իրավունքը տալիս է նրան, ում ընտրում է, և ընտրելուց հետո թող դուրս չգա տեղամասից ու հենց շքամուտքում սկսի բողոքել: Եվ որքան էլ անարդար, տմարդի են վարվում իր իրավունքների հետ, ու նա սկսում է բողոքել, օգնություն խնդրել, նրան պետք է ցույց տալ ՀՀԿ գրասենյակի կամ այն թաղայինների տան դուռը, որոնք իրեն տանում են ընտրության... Հ.Գ. Կարծում եմ՝ նրանք, ովքեր կառավարության, Ազգային ժողովի դիմաց ու էլի ինչ-որ տեղեր բողոքի ակցիաներ են կազմակերպում, նրանց մեծ մասն էլ է ընտրում իշխանական ուժերին: Հետևաբար նույն ուժն են ներկայացնում, և ուրեմն մնացածը նույն ուժի ներքին գործերին խառնվելու իրավունք չունի: Սիրուն չի լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել