Yerkir.am-ը գրում է.

ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողությունից առաջ ԱԺ ՀՀ-ական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօրվանից հանրապետությունը նոր զարգացման ընթացք է ստանում:

Անդրադառնալով արարողության` լրագրողների համար փակ լինելուն` նա ասաց, որ նախորդ նախագահի երդման արարողության ժամանակ էլ լրագրողների մուտքը դահլիճ արգելված էր. նրանք աշխատում էին իրենց համար նախատեսված մեդիակենտրոնից:

«ԱԺ աշխատակազմն ավելի լավ պայմաններ է ստեղծել: Այստեղ էլ գայիք, չէիք կարող հետևել: Որևէ արտառոց բան չի լինելու, որը դուք չեք տեսնելու»,- ասաց Եսայանը:

Դիտարկմանը՝ վերջին շրջանում մի շարք դռներ են փակվում լրագրողների առաջ, իշխանությունները մեկուսացնում են ԶԼՄ-ներին, պատգամավորն արձագանքեց, որ ԱԺ այսօրվա արտահերթ նիստին հետևելու որոշումը բխում է լրագրողների աշխատանքի տրամաբանությունից, ապա հավելեց. «Երբ հանկարծ որևէ մեկի մտքով իսկապես կանցնի լրագրողների առաջ փակել  դռները, դիմեք ինձ, ես առաջինը կլինեմ, որ կբացեմ այդ դռները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել