Ընդդիմության վստահված անձանց մի մասը ծախված են ու վախեցած: Այսօր վերջնականապես հասկացա, որ հենց վստահված անձանց ու հանձնաժողովների ընդդիմադիր անդամների մի մասի անգործության արդյունքում է նաև ընդդիմությունն ամեն անգամ պարտվում: Իսկ ընդհանրապես ընդդիմության ու իրենց այլընտրանք հռչակած ուժի ձախողման պատճառները սեփական ամբիցիաներն ու մեծամտությունն են: Եվ մինչ նրանք իրենց ամբիցիաների ձեռքը կրակն են ընկել, «թշնամին» գործում է նենգաբար՝ ամեն անգամ կատարելագործելով խաղի կանոնները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել