Բոլոր կանանց էլ միշտ տանջում է այն հարցը, թե ինչ կրել, որպեսզի գեղեցիկ տեսք ունենան։ Բայց միաժամանակ չպետք է մոռանալ առողջության մասին, քանի որ այն շատ ավելի կարևոր է, քան գեղեցկությունը։ Յուրաքանչյուր կնոջ համար կարևոր հարց է նաև ճիշտ ներքնազգեստի ընտրությունն ու այն ճիշտ կրելու եղանակները։ Ահա, թե տարբեր դրություններում ինչպես վարվել և ինչ սխալներից խուսափել:

Ոմանք միաժամանակ կրում են սպիտակ վերնազգեստ և սև կրծկալ։ Սա ուղղակի անթույլատրելի է։ Մի արեք այդպես։

Under

Ներքնազգեստ ընտրելիս անպայման ուշադրություն դարձրեք կտորին։ Նախապատվությունը տվեք շնչող կտորներին, որոնք չեն վնասի ձեր մաշկն ու առհասարակ առողջությունը։

Un

Եթե դրսում շատ ժամանակ եք անցկացնում, ապա խուսափեք սև կրծկալ կրելուց։ Ճիշտ է՝ ապացուցված չէ, բայց ասում են՝ քանի որ սև գույնն արևից ավելի շատ ջերմություն և ճառագայթներ է կլանում, հետևաբար կրծքի քաղցկեղ առաջանալու շանսերը մեծանում են։

Underwear Mistakes That Women Should Totally Avoid

Ամենատարածված սխալը, որ անում են շատերը, մեջքը բաց զգեստի հետ կրծկալ կրելն է։ Ընդամենը անհրաժեշտ է ընտրել թափանցիկ ժապավեններով կամ մարմնագույն կրծկալ։

Underwear Mistakes That Women Should Totally Avoid

Կիպ տաբատ կամ շրջազգեստ կրելու դեպքում ընտրեք հնարավորինս բարակ ներքնազգեստ, որպեսզի տգեղ գծեր չառաջանան։

Underwear Mistakes That Women Should Totally Avoid

Իմացեք ձեր ճիշտ չափը։ Իրականից մեծ կամ փոքր կրծկալը ձեր մարմնին անճոռնի տեսք կհաղորդի։

Underwear Mistakes That Women Should Totally Avoid

Բոլոր մասնագետներն էլ պնդում են, որ առանց ներքնազգեստի քնելը ավելի լավ է օրգանիզմի համար։ Եթե հնարավորություն ունեք, ապա պառկելուց առաջ հանեք նաև ներքնազգեստը։

Underwear Mistakes That Women Should Totally Avoid

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել