Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, ոչ կիսապաշտպան Աարոն Ռեմսին պատրաստ է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ;

27-ամյա ուելսցի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է 2019 թվականին:

«Մենք շփվում ենք Աարոնի հետ: Այո, մինչև նրա պայմանագրի ավարտը դեռ մեկ ու կես տարի կա, բայց ինձ համար կարևոր է հնարավորինս շուտ համաձայնության գալը:

Մենք ցանկանում ենք, որ Ռեմսին մնա թիմում: Նա այն խաղացողներից է, ովքեր վաղուց ակումբի հետ են և կարող են կարևոր դեր խաղալ «Արսենալի» ապագայում»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «SportsMole»-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռեմսին «զինագործների» կազմում բոլոր մրցաշարերում 25 հանդիպման է մասնակցել, դարձել է 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել