{Մտաեզրահանգման փորձ: Ուրեմն ովքեր են մնացել Հայաստանում անկախության այս ավելի քան 20 տարիների ընթացքում: Մարդիկ, ովքեր հաջողել են բիզնեսի մեջ, չնայած և նրանց հայրերն ու պապերը նաև ակտիվ մասնակցել են սովետի փլուզմանը, դրանց մի փոքրիկ սեգմենտ այդքան էլ կողմ չի եղել սովետի փլուզմանը, սակայն և «որոշ գռփ-չռփների» շնորհիվ այդուհանդերձ հասկացել է, որ բավականին հետաքրքիր է նաև կապիտալիզմը: Հայաստանում են մնացել, դրանից զատ, մարդիկ, ովքեր պարզապես չէին կարող հեռանալ, ի դեպ դրանցից գերակայող մեծամասնությունն այժմ արդեն համակերպվել է իր դիրքի հետ Հայաստանում, միաժամանակ միանշանակ է, որ 80-ականների վերջին նույնպես նրանք ու նրանց ծնողները մաս են կազմել ազգային զարթոնքի: Եվ վերջապես չի կարելի չփաստել, որ Երևանյան մի քանի հարյուր հազարանոց անգամ միլիոնի հասած հանրահավաքներում չեն մասնակցել իրապես մարդիկ, ովքեր սիրել ու սիրում են Հայաստանն ու Երևանը` մաս կազմելով վերոնշյալ բոլոր խավերի ու ինքնին էլ ներկայացնելով մի առանձինը` հայրենիքը սիրողները` ինչպիսին որ այն կա: Հիմա ուզում եմ հասկանալ, թե որտեղի՞ց են այն անոռուգլուխ ախմախները, ում ծնողները չեն հասցրել այս տարիների ընթացքում բացատրել, որ հայրենիքը, տօ ինչ հայրենիք, էս հերն անիծած երգիրը պետք է սիրել ու հասկանալ մեկ պարզ բան` ընտրությունները դա հայ մարդու ձեռք բերած իրավունքն է, որը չի ունեցել դարեր շարունակ: Գրողը տանի՜, չեմ հասկանում էտ անկախության համար պայքարած սերունդը 91 թվականից հետո մոռացել ա, որ երեխեք ունի՞ ու ցանկալի կլիներ մի երկու քաղցր խոսք ասել՞: Էսօր իդիոտներ որտեղից են հայտնվել: Էսօր ես իմ աչքով տեսել եմ, թե ինչպես ա աղջիկն, ով նեղ շրջանակներում բավականին «անբարոյի» համբավ ունենալով` կռիվ տալու իմ ու քո` մեր բոլորի ձայնի մաքրության պահպանման համար ... }

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել