ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Մոսկվան երբեք չի լինի Վաշինգտոնի բարեկամը, սակայն ինքը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, երբ դա ձեռնտու է ամերիկյան կողմին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Հեյլին հայտարարել է ապրիլի 5-ին Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանում, նրա ելույթի տեսագրությունը հրապարակված է YouTube ինտերնետ-ծառայությունում ուսումնական հաստատության ալիքում:

«Մեր երկրում քաղաքական վեճեր են եղել այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը մեր բարեկամն է արդյոք, թե ոչ,- ասել է Հեյլին:- Իրականում դա ճիշտ հարցադրում չէ, քանի որ Ռուսաստանը երբեք չի լինի մեր բարեկամը: Բայց դրա հետ մեկտեղ դա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում նրանց հետ աշխատել»:

«Բայց մենք նրանց հետ աշխատում ենք, երբ դա մեզ հարկավոր է, եւ մենք հարված ենք հասցնում, երբ դա մեզ հարկավոր է: Հենց այդպես պետք է լինի»,- պարզաբանել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել