Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոբբի, որպես այդպիսին, չունի, սակայն կարծում է, որ հոբբին այն է, երբ արածդ քեզ ուրախություն և բավարարվածություն է պարգևում: Այդ մասին նա ասել է ТАСС-ին տված հարցազրույցում:

Ալիևը նշել է, որ  իրեն մեծ ուրախություն է պատճառում կատարած աշխատանքի արդյունքները տեսնելը: «Հավատացեք` դա ուղղակի խոսքեր չեն տեսախցիկի համար, դա իսկապես այդպես է: Երբ տեսնում եմ, որ այն, ինչ նախատեսվել է, արված է, երբ տեսնում եմ, որ առաջընթաց կա Ադրբեջանի զարգացման այս կամ այն ոլորտում, դա ինձ մեծ բարոյական բավարարություն է տալիս»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել