Ոմանք կասեն, որ նրանք շատ փայլուն չեն անցել: Սակայն ապատեղեկատվություն տարածելու վրա հմտացած որոշ զլմների և ՞քաղ. ակտիվիստների՞ ահազանգերին հակառակ ընտրությունները սպասվածից լավն են եղել: 

Այս փուլում հաջողվեց խուսափել լուրջ բախումներից: Որոշ քաղաքական ուժեր անձնուրաց կերպով քննադատելով մեզ, մոռացել էին, որ իրենք նույնքան պատասխանատու էին ընտրությունների որակի համար, որքան մենք: 

Ահազանգ կոչվածների մեծ մասը շատ արագ պարզաբանվում ու հերքվում էր: Որոշ դեպքերում իրականում եղել են ընտրախախտումներ, որոնց մեղավորների բացահայտմամբ և պատիժներով զբաղվում են պատկան մարմինները:

Ընտրություններից առաջ նրանք հպարտությամբ նշում էին, որ այս անգամ ոչ իշխանական ուժերը մեծամասնություն են հանձնաժողովներում: 

Նույն 1:4 հարաբերակցությունը եղել է նաև վստահված անձանց հարցում: 

Ուստի ըտնտրությունների կազմակերպման և անցկացման համար պատասխանատու են եղել բոլոր քաղաքական ուժերը, որոնց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընտրությունների համար: 

Շատ տարբեր ջրեր հոսեցին այս ընթացքում՝ հակաքարոզչություն, սուտ, անբարոյականություն, փող... 

Այնուհանդերձ վստահ եմ, որ արդյուքնենրի ամփոփման փուլում ականատեսը կլինենք, որ այդ ամենը լուրջ ազդեցություն չի ունեցել ընտրողի քաղաքական կողմոնորոշման վրա: 

Մեր հաջողությունը չի խամրի ոչ այդ, ոչ էլ տեղ գտած ու հաստատված որոշ ընտրախախտումների պատճառով:

Երևանցին ընտրել է ավելի կանաչ, ավելի բարեկարգ, ավելի լուսավոր Երևան: 

Հ.Գ. Սովորաբար ես իմ կանխատեսումներում չեմ սխալվում: Մի քիչ էլ համբերենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել