operativ.am-ը գրում է

Նոր դիզայնով թագը, որը կհանձնեն «Միսս Ռուսաստան-2018» գեղեցկության մրցույթի հաղթողին, արժե ոչ պակաս քան 1 մլն ԱՄՆ-ի դոլար: Այդ մասին ստուգատեսի գլխավոր տնօրեն Լարիսա Տիխոնովան հայտնել է ապրիլի 5-ին կայացած մամուլի ասուլիսում՝ գրում է  РИА Новости-ն:

«Մենք շատ երկար ենք պատրաստվել այս պահին, մեկ տարուց ավելի քննարկում էինք և աշխատում այս հիանալի թագի վրա: Այստեղ կա եև՛ սպիտակ ոսկի, և՛ շափյուղաներ, և՛ ադամանդներ, և՛ մարգարիտ: Թագն անզուգական է ստացվել: Այն գործնականում անկարելի է գնահատել: Mercury ընկերության ոսկերիչները դրանում ներդրել են իրենց սիրտը: Ես կարծում եմ, որ այն կարժենա 1 մլն դոլարից ոչ պակաս»,-ասել է Տիխոնովան:

Նա նշել է, որ թագը զարդարված է Ռուսաստանի դրոշի գույներով, և այն պատրաստվել է Իտալիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել