Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին։ Ինչպես և սպասվում էր, այն անցավ խաղաղ, մրցակցային մթնոլորտում, առանց որևէ լուրջ միջադեպի։ Ե′վ նախընտրական արշավը, և′ բուն ընտրական գործընթացը կազմակերպված էին բարձր մակարդակով, դրանք խորհրդարանական և նախագահական ընտրությունների տրամաբանական շարունակությունն էին։
Ընտրություններով հագեցած այս մեկ տարվա ընթացքում Հանրապետական կուսակցությունը կարողացավ ձևավորել և արմատավորել որակապես այլ՝ ավելի լավ ու քաղաքակիրթ պայքարի մշակույթ։ Այս փաստն այլևս անշրջելի է, և մեր ջանքերը հետագայում նույնպես ուղղված են լինելու ընտրական գործընթացների բարելավմանն ու բնակչության շրջանում առողջ մթնոլորտի ձևավորմանը։
Ընտրությունները սկսվում և ավարտվում են, կյանքը շարունակվում է։ Ուրեմն՝ ի գործ, մենք պետք է ամրագրենք մեր ձեռքբերումն ու աշխատենք ավելի լավ Երևան, ավելի լավ Հայաստան ունենալու համար։
Շնորհակալ եմ բոլոր ընտրողներին



