Լեհ նկարիչ Պավել Կուչինսկին (Pawel Kuczynski) մեր ժամանակների ամենավառ երգիծաբաններից մեկն է: Իր ստեղծագործություններում նա անդրադառնում է աղքատության թեմաներին, պատերազմի անգթությանը, դաժանությանը և այլ հիվանդություններին, որոնց, ըստ նկարչի, ենթարկվել է ժամանակակից հասարակությունը: Երգիծաբանության օգնությամբ Պավել Կուչինսկին փորձում է մարդկանց աչքերը բացել իրական խնդիրների հանդեպ: «Ես պարզապես փորձում եմ անդրադառնալ այն կերպարներին և երևույթներին, որոնք բոլորն են հասկանում»,- ասում է նկարիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել