Ամերիկացին ավտովթար է կազմակերպել՝ իր երկու տարեկան որդուն սպանելու համար, սակայն երեխան ողջ է մնացել, գրում է The Denver Post-ը։

Միջադեպը տեղի է ունեցել դեռ 2016-ի օգոստոսին։ 31-ամյա տղամարդն իր Acura սեդանը վարել է 120 կմ/ժ արագությամբ՝ կայանած մի քանի ավտոմեքենաների բախվելով։

Արդյունքում տղան կոտրել է ոտքը, ուղեղի ցնցում ստացել, և վնասվել է նրա ճակատը։

Տղամարդն ասել է, որ կոկաին է օգտագործել և ցանկացել է սպանել որդուն՝ նրա դաստիարակության պատասխանատվությունից ազատվելու համար։ Նրա խոսքով՝ ինքը ստեղծված չէ ծնող լինելու համար։

Չարագործը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել