Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ը և Ռուսաստանը սառը պատերազմի վիճակում չեն դիվանագետների  արտաքսումից հետո:Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Բրայն Նեբերթը. հայտնում է РИА Новости-ն:

«Ես այդպես չեմ կարծում: Դա այն էր, ինչը անհրաժեշտ էր կիրառել ի պաստասխան Միացյալ Թագավորությունում քիմիական զենքի կիրառելուն»,-ասել է նա` պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ Լոնդոնը Ռուսաստանին է մեղարդում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և արտասքել է 23 ռուսաստանցի դիվանագետի: ԱՄՆ-ը ի նշան համերաշխության արտաքսել էր 60 ռուսաստանցի դիվանագետի, ինչին Մոսկվան պատասխանել էր նույն կերպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել