ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգից երկու դաստիարակների բռնել են փոքրիկ երեխաների նկատմամբ բռնություն և ծաղր կիրառելու մեղադրանքով:

Այս միջադեպի հետաքննությունը սկսել են 2018-ի փետրվարի վերջին այն բանից հետո, երբ Սու-Ֆոլսի մանկապարտեզներից մեկի սանը բողոքել էր իր ծնողներին: Ոստիկաններն ուսումնասիրել են անվտանգության տեսախցիկների գրանցումները: Պարզվել է, որ 31-ամյա Թերեզա Հալահերը և 22-ամյա Քենեդի Վենդտը հարձակվել են ցերեկը քնած երեխաների վրա, բարձրացրել են նրանց տեղից, իսկ հետո կտրուկ բաց թողել հատակին: Բացի այդ՝ կանայք հաճախ հարձակվել են երեխաների վրա և խփել են նրանց գլխին, երբեմն ձեռքերն են քաշքշել և ցավեցրել: Բռնության բոլոր զոհերը 3-4 տարեկան են եղել: Թե որքանով է տեղի ունեցածը ազդել նրանց առողջության վրա, չի նշվում:

Մարտի 30-ին դաստիարակներին ձերբակալել են: Թե ինչ պատիժ է նրանց սպասվում, դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել