Այսօր գնացել էի ընտրատեղամաս` Երևանաբանակության պարտքս կատարելու: Այդքան ժպտացող մարդ... երկար տարիներ չէի տեսել: Նույնիսկ էն մռթմռթացող հարևանս, որ ամեն ինչից դժգոհ էր, ինքն էլ էր եկել ու շատ երջանիկ էր:

Տպավորությունս այնպիսին էր, որ բոլորը գոհ են` կանայք նոր շրջազգեստներ էին հագել, մի ուրիշ ձևի շպարվել էին ու ամենակարևորը երևում էր, որ իրենց շենքին կից սննդամթերքի բուտկի պարտքերը փակել էին ու հիմա էլ կուշտ-կուշտ եկել էին ընտրատեղամաս:

Էս ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ տերմինը մեր ազգին երջանկացնում ա, բայց չգիտես ինչու բացասական ու քրեական տարրեր ա պարունակում: Ուստի դիմում եմ մեր պղտոր ջրում ձուկ բռնող հարգարժան իրավաբաններին` մի լավ գործ արեք, մի դրական տերմին մշակեք այս պրոցեսը դրական բնութագրելու համար: Թողեք ԱԶԳՍ երջանկանանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել