operativ.am-ը գրում է
Անսովոր ու ողբերգական դեպք է տեղի ունեցել շաբաթ օրը հնդկական Տալաբաստա գյուղում, որտեղ կապիկը մտել է տուն ու գողացել 16 օրական քնած երեխային: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կինը փորձել է կանխել կապիկի գործողությունները, սակայն նրան չի հաջողվել: Երեխայի մարմինը հայտնաբերվել է միայն հաջորդ օրը՝ տան ետևում գտնվող ջրհորում: Նրա մարմնի վրա ֆիզիկական բռնության հետքեր չի հայտնաբերվել, ըստ եզրակացության, երեխային կապիկը պատահաբար գցել է ջրհորն ու խեղդել:

Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի ունեցածը բավական անսովոր է, քանի որ նախկինում եղել են դեպքեր, որ կապիկները մտել են տուն սնունդ գտնելու համար, բայց նման դեպք երբեք չի եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել